Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒկրաինան անգլերեն իմացող օդաչուներ չունի

ՈՒկրաինան անգլերեն իմացող օդաչուներ չունի
22.08.2023 | 10:54

Ուկրաինան կստանա 42 բաղձալի F-16 կործանիչներ Նիդեռլանդներից և Դանիայից։

Բայց F-16-ները մարտական գործողությունների մեջ չեն մտնի մինչև 2024 թվականի հունվար կամ գուցե նույնիսկ ավելի ուշ, մինչև 2024 թվականի ամառ: Ինչո՞ւ, չէ՞ որ դրանք պատրաստ են և կարող են մարտական գործողությունների մեջ մտնել հենց վաղը։

Պարզվում է՝ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանում գտնել օդաչուների, ովքեր բավականաչափ անգլերեն գիտեն, որպեսզի տիրապետեն այդ նոր կործանիչների տեխնիկային։ Ամբողջ Ուկրաինայում այդպիսի 7 օդաչու կա, հուսով են, որ դեռ 14-ին էլ կգտնեն։

Նրանց բարձրագույն և մասնագիտացված սպայական անձնակազմը չեն տիրապետում անգլերենին, քանի որ Ուկրանինայի զինված ուժերը, մինչև վերջերս, Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մասնաճյուղն էին, ինչպիսին մինչև հիմա հանդիսանում են Հայաստանի ՊՆ-ն և ԳՇ-ն:

Այպիսով, նորագույն ռազմական տեխնիկային տիրապետելու և ժամանակակից պատերազմներ վարելու գիտելիքներ ստանալու համար անգլերենի իմացությունը դառնում է կարևոր հմտություն զինված ուժերի և Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի բարեփոխման համար։

Սակայն, ինչպես վերը նշեցի, ՀՀ ԶՈՒ-ն և ԳՇ-ն ռուսական ՊՆ-ի մասնաճյուղ են և երբեք էդպիսի միջոցառումներ չեն ձեռնարկի: Սակայն մեր մասնավոր սեկտորը պետք է թրեյնինգներ կազմակերպի սեփական երկրի ԶՈՒ սպայական անձնակազմի համար, որ երբ ժամամակը գա, մենք էլ Ուկրաինայի նման իրավիճակում չհայտնվենք։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 7680

Մեկնաբանություններ